Դիպլոմային աշխատանք

 

ԵՐԵՎԱՆԻ «ՄԽԻԹԱՐ ՍԵԲԱՍՏԱՑԻ» ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐ, ՔՈԼԵՋ

 

Մասնագիտություն ՝ նախադպրոցական կրթություն

Դիպլոմային աշխատանք

Թեմա՝

Նախադպրոցականների խոսքի զարգացումը իրավիճակային դերախաղերի և իրավիճակային զրույցների միջոցով։

 

Ուսանող ՝ Անի Հարությունյան

Ղեկավար ՝Աննա Հայրոյան

 

 

 

 

 

Երևան. 2022թ.

 

Դիպլոմային աշխատանք։

Պրեզենտացիա։

Աիդա Պետրասյան ։Հոդված ։



Թատրոնը երեխայի կյանքին միախառնված մեծ խաղ է: Այդ խաղը պայմանականորեն կարելի է երկու մասի բաժանել` խաղարկային իրավիճակ (դերային խաղեր) և ներկայացում` խաղ-աշխատանքի ընթացքում ծնված սցենարով: Խաղարկային իրավիճակների վերարտադրումը «տունտունիկ» խաղի նման է, դերային խաղ` երեխային լավ ծանոթ, ապրված իրավիճակներով և հարաբերություններով: Ամեն մեկն իր դերն է ընտրում ու խաղում: Նա միաժամանակ սոցիալական հարաբերությունների մեջ է մտնում հասակակիցների հետ, վերարտադրում հասարակության մեջ գործող սոցիալական հարաբերությունները, հասարակության մեջ ընդունված օրենքները, ապրում այդ օրենքներով: Առաջին հայացքից թվում է, թե նա ընդամենը պասիվ ընդօրինակող է: Իրականում նա նոր տարրեր է ներմուծում, այլ կերպ է մեկնաբանում իրավիճակն ու հարաբերությունները, նոր երանգ է ներմուծում սովորական առօրյան վերարտադրող իրավիճակի մեջ` ելնելով իր կենսափորձից, աշխարհընկալումից: Նրա համար այդ խաղը ոչ թե նմանակում է, այլ կյանքի պահ:

Դրա արդյունքը փոքրիկ էտյուդներն են:

«Նմանակումն այն միջոցներից մեկն է, որոնցով մեծահասակների գործունեությունն ազդակ է դառնում, այնքան հետաքրքիր, բազմազան, նոր, որ մտքի արագ առաջընթացի ծայր է տալիս: Սակայն միայն նմանակումը , մտածողությունը չէր խթանի, եթե պարզապես ուրիշների արտաքին արարքները թութակների պես պատճենելով սովորեինք»: Ջ. Դյուի

Կարդում եմ հոդվածները և իմ մոտ նշում թե այդ հոդվածներից, որ կետերն եմ կարևորում…

Մանդալաթերապիա

20 մանդալաներից ընտրել էի հենց 18 , չեմ ասի ,որ հեշտ էր , բայց բարդ էլ չէր ։Կենտոնանալու հետ միասին մանդալան ուղղակի արագ նկարվում էր , իսկ ,երբ ուղղակի պատկերն էի ուզում հասկանալ գծեր էին միայն գալիս աչքիս առաջ և հենց դրա պատճառով երկու պատկերները հայտնվեցին այլ եռանկյունու մեջ ։ Մանդալայի անվանումը «երախտագիտություն » էր , հողի տարերքն էր իր մեջ պարունակում , ասեմ ,որ հենց տարերքս հող է ։ Մանդալան խորհրդանշում էր ցուլ կենդանուն ,իսկ ես ամսով հենց ցուլ եմ ։ Հաստատակամություն , համառություն , նպատակասլացություն ինչպես ունի մանդալայի ցուլը այնպես , ես ու իմ կենդանակերպը ։

Անվան հետքերով

Ինչ է նշանակում Անի բառը

Անի լավագույն անունի իմաստները. Ստեղծագործական, Բարեկամական, Ուշադիր, Խառնաշփոթ, Լուրջ

Անի, աղյուսակը լավագույն իմաստները

Անի բոլոր անունների իմաստները, գրաֆիկը

Անի անունի իմացության հատկությունների աղյուսակը:

Սա ենթագիտակցական ազդեցություն է, որի անունը Անի ունի մարդկանց վրա: Այսինքն, սա այն է, ինչ մարդիկ գիտակցում են այդ բառը: Բազմաթիվ առանձնահատկությունների համար բառի էմոցիոնալ ենթագիտակցական իմաստը ավելի ուժեղ է: Սա շատ մարդկանց անգիտակցական ընկալումն է, երբ նրանք լսում են այս խոսքը: Հիշեք, որ ավելի հստակ բնորոշ է, բառի էմոցիոնալ եւ անգիտակցական նշանակությունը ավելի ուժեղ է:

Որտեղ է ավելի շատ գործածվում Անի անունը ՝

Բուլղարիա ,Վրաստան , Ռումիա, Իսպանի ։

Նմանատիպ անուններ առաջին Անի անունով

⚭Աննա անունը

Այլ բառապաշարներ Անի անունով

Ани (բուլղարերեն), ანი (վրացերեն)

Անի անունների տարբերակներ

Անկա անունը

Anita անունը

ԱՆԻ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Հայաստան անունով անվանումով Անի անունների ցանկը:

Անիա,Աննա,Աննշկա,Անուշկան ։

ԱՆԻ ԱՅԼ ԼԵԶՈՒՆԵՐՈՎ

ԱՆԻ ԱՆԳԼԵՐԵՆՈՎ (ԺԱՄԱՆԱԿԱԿԻՑ)

Անի — ում Անի — ը ունի իր սեփական ձեւերը: Այս անունները տարբեր են, բայց հավասար Անի:

Ինչպես եք ասում Անի անգլերենով (ժամանակակից):

English (Modern) անունով անվանումով Անի անունների ցանկը:


Annabella ,Annika, Keanna .

ԱՆԻ ԱՖՐԻԿՅԱՆ ԱՄԵՐԻԿՅԱՆ (ՀԱԶՎԱԴԵՊ)

Ինչպես եք ասում Անի աֆրիկյան ամերիկյան (հազվադեպ):

African American (Rare) անունով անվանումով Անի անունների ցանկը:

Quanna .

ԱՆԻ ՄԱԿԵԴՈՆԻԱՅԻ

Մակեդոներեն անունով ,անվանումով Անի անունների ցանկը:

Աննա։

ԱՆԻ ԱՆՈՒՆՈՎ ԱԶԳԱՆՈՒՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ

Նյութը ՝ https://hy.surnameanalysis.com/

Խ Ա Ղ Ը ՝ՈՐՊԵՍ ԵՐԵԽԱՆԵՐԻ ԱՌԱՋԱՏԱՐ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆ

Հաճախ ենք մենք ծնողներին ուղղում հետևյալ հարցը. «Ի՞նչ եք ցանկանում ձեր երեխային»: Ծնողների մեծ մասի ցանկությունն այն է, որ իրենց զավակները երջանիկ լինեն: Երեխաներին մշտապես օգնում և աջակցում են ծնողները, միջավայրը, ուսուցիչները: Երեխան պետք է ինքն իր վրա կրի պատասխանատվություն՝ հաղթահարելու կենցաղում հանդիպող դժվարությունները: Դա հենց երջանիկ լինելու նախապայման է: Նրա մեջ պետք է զարգացնել այնպիսի որակներ, ինչպիսիք են՝ լավատեսությունը, վստահությունը սեփական ուժերի նկատմամբ, պատրաստակամություն՝ օգնելու և աջակցելու ուրիշներին: Մարդիկ երբեմն կարծում են, թե երջանկությունը Աստծու պարգևն է: Ամերիկացի հոգեբան Սիխայ Չիկսենտմիխալին գտնում է. « Երջանկությունը հաճախ իրավիճակի պատահական պարգև է, բայց մենք կարող ենք անել առավելագույնը՝ այդ պարգևն ստանալու համար»: Այսպիսով՝ մենք կարող ենք երջանիկ լինել նույնիսկ այն դեպքում, երբ մեր բացասական հույզերը մեզ չեն լքում: Հենց մենք պետք է «վաստակենք» մեր երջանկությունը: Բավարարվածությունը և երջանկությունը ի հայտ են գալիս այն ժամանակ, երբ մենք ի մի ենք բերում մեր համարձակությունը, կամքի ուժը, իմացականությունը և ունենք կայուն բնավորություն: Սեր երեխաներին սնունդից և հագուստից առավել անհրաժեշտ են հուզական անդորր և ներդաշնակություն: Եթե երեխան կյանքի առաջին տարում հուզական բավարար կապի մեջ է շրջապատի հետ, ապա դա նախապայման է առողջ և երջանիկ կյանքի: Երեխաները ցանկանում են լինել ապահով և վստահ, որ սիրում են իրենց: «ՈԻրախացի’ր երեխայի գոյությամբ, սովորիր նրանից, լսիր նրան և խաղա նրա հետ »: Սա ճշմարտացի, դարերով փորձված և ապացուցված իմաստություն է; Խաղը երեխայի համար առաջնային գործունեություն է: Այն զգացմունքների արտահայտման և շրջապատող իրականության ճանաչման հզոր միջոց է: Երեխան լրջորեն է վերաբերվում խաղին և նույնպիսի մոտեցում էլ պահանջում է շրջապատից: Մեծահասակն իր զգացմունքները, զայրույթն ու անհանգստությունն արտահայտում է խոսքային մակարդակում, իսկ երեխան’ խաղային գործունեությամբ:

Խաղը փոքրիկի համար նաև հաղորդակցման և ինքնաճանաչման միակ միջոցն է: Հատկապես կարևոր են այն խաղերը, որոնք հորինում է հենց ինքը՝ երեխան: Խաղի ժամանակ մասնակիցները պետք է ցուցաբերեն կամքի ուժ, համարձակություն, իրավիճակին ստեղծագործաբար մոտենալու կարողություն, այսինքն՝ բոլոր անհրաժեշտ որակները, որոնք ձևավորում են լավատեսություն: Խաղի ընթացքում հնարավոր են նաև հիասթափության, երբեմն վիրավորանքի,   վախ  և այլ զգացումների դրսևորումներ: Կարևոր է նաև հասակակիցների հետ շփումը: Նրանք սովորում են իրարից և ընդօրինակում միմյանց(ցանկալի և անցանկալի վարք):

 Խաղը որպես գործունեության ձև իրականացնում է մի շարք գործառույթներ.

 • զարգացնող

• դաստիարակող

 • շփման և հաղորդակցման

 • կարգավորող

• առողջարարական /թերապևտիկ /

Թե’ նախադպրոցական, թե’ դպրոցական տարիքում արդյունավետ է երեխաների համար կազմակերպել խաղային գործունեությամբ ընթացող ուսուցում: Դրա շնորհիվ նրանք դառնում են դիտունակ, սովորում են համեմատել, դասակարգել առարկաները՝ համաձայն այս կամ այն հատկանիշների: Իսկ դա նպաստում է նրանց մտավոր զարգացմանը, զուգահեռաբար զարգացնում ընկալունակությունը, խոսքը և ուշադրությունը:

Խաղային գործունեությունը, ինչպես գործունեության յուրաքանչյուր տեսակ, ունի իր կառուցվածքը, որը ներառում է նպատակ, դրդապատճառ, իրականացման միջոցներ, գործողության պլանավորում և գործողության արդյունք: Խաղի կառուցվածքում որպես կարևոր միավոր դիտվում է խաղային դերը, որը մեծահասակի գործողությունների վերարտադրումն է: Խաղի մեջ գործում են երկու տիպի փոխհարաբերություններ՝  խաղային և իրական: Դերային կամ խաղային հարաբերությունները պարտադրվում են ըստ դերի: Իրական հարաբերությունները երեխաների առօրյա կյանքում միմյանց նկատմամբ ունեցած հարաբերությունների արտացոլումն է: Այս երկու փոխհարաբերությունները կապված են միմյանց հետ, և դրանով է պայմանավորված խաղային գործունեության արդյունավետությունը: Ընդունված է խաղերը  բաժանել երկու հիմնական խմբի Ստեղծագործական, որոնք ընդգրկում են սյուժետադերային խաղեր և  խաղ-բեմականացումներ:

2. Կանոնավոր խաղերի մեջ են մտնում դիդակտիկ, շարժողական, երաժըշտական խաղերը և խաղ-զվարճալիքները: Սյուժետադերային խաղերն առաջին հերթին արտացոլում են շրջակա միջավայրը, մարդկանց վարքը և գործունեության տարբեր ոլորտները: Այս խաղերն ազատ և ինքնաբուխ են: Դրանք նախադպրոցական տարիքի երեխաների հիմնական զբաղմունքն են: Խաղի ընթացքում մասնակիցների շփման, հաղորդակցման, համատեղ ակտիվության դրսևորման պրոցեսում համագործակցության մեջ են մտնում երեխայի իրական և դերային հարաբերությունները: Դրանք փոխադարձաբար նպաստում են խաղի արդյունավետությանը և երեխայի ներուժի բացահայտմանը: Խաղ- բեմականացումները սյուժետադերային խաղերի տարատեսակներից են: Ունեն սյուժե, բովանդակություն, դերեր, որոնց կատարումը պահանջում է մեծ ջանքեր: Երեխան այստեղ խաղում է ոչ թե իր համար, ա յլ հանդիսատեսի: Գրականության մեջ դրանք անվանում են նաև խաղ-բեմականացումներ: Այստեղ պետք է հարազատ մնալ տեքստին, իսկ խաղի բովանդակությունը վերցվում է հիմնականում գեղարվեստական ստեղծագործություններից: Կանոնավոր խաղերն ունեն կանոններ, բովանդակություն, խաղային գործողություններ և խաղային արդյունք: Դրանց թվին են պատկանում դիդակտիկ խաղերը, որոնք ունեն ուսուցողական բնույթ: Թերևս բոլոր խաղերը նպաստում են երեխայի զարգացմանը: Խաղային խնդիրների լուծմամբ երեխան ձեռք է բերում այնպիսի որակներ, ինչպիսիք են՝ մտքի և մարմնի ճկունությունը, հնարամտությունը, սրամտությունը, համբերատարությունը, հանդուրժողականությունը և ա յլն…: Յուրաքանչյուր խաղ ընտրելիս պետք է հաշվի առնել երեխայի տարիքային և անհատական առանձնահատկությունները: Խաղի հոգեթերապետիկ նշանակությունը Հոգեբանական աջակցության բազմաթիվ ձևերի մեջ կարևոր դեր ունի խաղային թերապիան: Դրա հիմքում ընկած է երեխայի սիրելի զբաղմունքը և շփման ձևը’ խաղը: Խաղային թերապիան դիտարկվում է որպես նախադպրոցական և կրտսեր դպրոցական տարիքի երեխաների հուզակամային, հաղորդակցական ոլորտների դինամիկ շտկման (կոռեկցիայի) միջոց: Խաղաթերապիայի նպատակահարմարությունը բացատրվում է երեք գործոնների առկայությամբ:

• Խաղը երեխայի համար առավել յուրացված գործունեության ձև է:

• Խաղի մեջ առկա է մասնակիցների հոգեբանական բնույթի և շփման հետևանքով առաջացող ապրումների միասնությունը:

 • Խաղի ընթացքում երեխան ազատ է առօրյա լարվածությունից: Խաղաթերապիան յուրահատուկ փորձություն է երեխայի սոցիալական և հոգեկան զարգացման համար: Որպես հոգեբանական աջակցության ձև այն ունի իր գործառույթները, սկզբունքները, կազմակերպման ձևերն ու տեխնիկաները: Խաղաթերապիան նպաստում է միջանձնային փոխհարաբերությունների համակարգի ձևավորմանը: Այն անհրաժեշտ է մեծահասակի և երեխայի շտկողական ու զարգացնող փոխհարաբերությունների հաստատման համար: Տվյալ բնագավառում կիրառվում են խաղային փոխազդեցության տարբեր մոտեցումներ, որոնք տարբերվում են ա յլ մեթոդներից իրենց ղեկավարման բնույթով և աստիճանով, սեանսների քանակով, խմբային աշխատանքի առանձնահատկություններով: Այդ մոտեցումների մեջ որպես հիմնական մեխանիզմներ առանձնացվում են հետևյալ գործընթացները’ թերապևտիկ կապ, կատարսիս1, մտքի փայլատակում (ինսայթ), թեստավորում: Երեխայի հոգեբանական վերականգման արդյունավետությունն ապահովելու համար խաղաթերապիան և խաղային փոխազդեցությունը հիմնվում են որոշակի դրույթների վրա:

Դրանք են՝

• չպարտադրված շփում •

դրական հետադարձ կապ

 • խաղընկերների ոչ մրցակցային փոխհարաբերություններ

 • ներգրավածություն գործընթացում Հոգեթերապիայի նպատակով խաղի օգտագործումն իրականացվում է ամենատարբեր տեսական դպրոցների և ուղղությունների շրջանակներում: Ցանկալի է պահպանել խաղաթերապիայի հետևյալ սկզբունքները.

• Երեխայի հետ հաստատել անմիջական ընկերական հարաբերություններ:

Երեխային ընդունել այնպիսին, ինչպիսին նա կա:

 • Հասնել այն բանին, որ երեխան ավելի բաց և ազատ խոսի իր զգացմունքների մասին:

• Հասկանալ երեխայի զգացմունքները:

• Այնպես անել, որ երեխան ուշադրություն դարձնի ինքն իր վրա:

• Նրան համարել «իրադրության» տերը և չազդել խաղային գործունության ընթացքի վրա: Խաղաթերապիայի ընթացքում թերապևտը կիրառում է որոշակի տեխնիկաներ, որոնք ապահովում են բուժական գործընթացի արդյունավետությունը:

Դրանք են.

 • Ակտիվ լսելու տեխնիկա

 • «Ես-ի արտահայտման» տեխնիկա

• Արդյունավետ գովասանքի տեխնիկա

 • Սահմանափակումների և արգելքների տեխնիկա

 Ակտիվ լսելու տեխնիկան իր մեջ ներառում է խոսքային և ոչ խոսքային բաղադրիչներ’ դեմ առ դեմ դիրք, տեսողական շփում, մեծահասակի հայացքի մեջ հետաքրքրվածություն, ջերմ ժպիտ, ձայնի միջին բարձրություն, խոսքի մեղմ ու քնքուշ հնչերանգ և միջին արագություն: Խոսքային բաղադրիչների մեջ կարելի է դասել ապրումակցման ձևերը, որոնք իրականացվում են երեխայի արտահայտությունների կրկնումով և ընդհանրացմամբ (պարաֆրազով): Այսինքն’ շեշտը դրվում է հույզերի, զգացմունքների վրա: «Ես-ի արտահայտման» տեխնիկան հոգեբանի կողմից կիրառվում է երեխայի և իր միջև ծագած հակադրության պայմաններում: Տեխնիկան բաղկացած է չորս բաղադրիչներից.

 • Զգացմունքների և հույզերի հստակ ու ճշգրիտ նկարագրում /«Ես տխուր եմ», «Ես չեմ սիրում»/:

• Պատճառահետևանքային կապ. ընդհանրապես այս բաղադրիչի նկարագրությունն սկսվում է «երբ» բառով/ «Ինձ դուր չի գալիս, երբ ինձ խփում ես գնդակով»/ :

• Մեծահասակի կողմից տրված պատասխան ռեակցիայի պատճառների նկարագրություն / օրինակ, «Ինձ դուր չի գալիս, երբ ինձ գնդակով հարվածում ես, որովհետև դու ինձ ցավեցնում ես: Այստեղ վտանգն այն է, որ հոգեբանը կարող է գնալ երեխային գնահատականներ տալու ճանապարհով:

 • Երեխայի վարքի հետևանքների նկարագրություն/ «Ե թե…» կառույցը շարունակվում է/: Այն չպետք է հնչի սպառնալիքի ձևով: Օրինակ՝ «Ինձ դուր չի գալիս, երբ ինձ գնդակով հարվածում ես, որովհետև դու ինձ ցավեցնում ես, ու ես գնդակը կպահեմ պահարանում»: Արգելքների և սահմանափակումների ներմուծման տեխնիկան երեխային ներկայացվում է խաղային պարապմունքների ընթացքում: Այն պահանջում է

‘ • երեխայի և նրա հասակակիցների ֆիզիկական ու անձնական անվտանգություն,

 • խաղասենյակի սարքավորումների պահպանում,

 • հոգեբանի առողջության և անձնական անվտանգության ապահովում,

• խաղային պարապմունքների տեղի և ժամանակի հաստատունություն: Այս ամենը երեխային պետք է ներկայացվի պարզ և հասկանալի ձևով: Արդյունավետ գովասանքի տեխնիկան նույնպես կառուցվում է որոշակի սկզբունքներով’ 1. Գովասանքը երբեք չպետք է լինի գնահատող:

2. Այն չպետք է պարունակի երեխայի անձին ուղղված գնահատականներ, քանի որ այդ դեպքում ոչ միայն անօգուտ, այլև վնասակար կլինի, որովհետև այդ դեպքում’

• Կընդգծվեն երեխայի և մեծահասակի միջև կախվածության և հնազանդության հարաբերությունները:

• Կառաջանա տագնապ’ մեծահասակի դրական վերաբերմունքը կորցնելու և չգոհացնելու դեպքում պատժի ենթարկվելու:

• Կդառնա երեխայի անվստահության աղբյուր:

 • Երեխայի կողմից կընկալվի որպես իր վարքը և գործունեությունը ղեկավարելու փորձ: Գովասանքն իր մեջ չպետք է պարունակի երեխայի հաջողությունների և անձնային որակների համեմատություն, քանի որ այդ պարագայում երեխայի մեջ կառաջանան մերժողական դիրքորոշման, հասակակիցների հանդեպ նախանձի զգացմունքի ձևավորման նախադրյալներ: Նպատակային գովասանքը մեծահասակի կողմից երեխայի գործողությունների արդյունքների, նրա ճիգերի անկեղծ նկարագրումն է: Այսպիսով, «խաղային թերապիան» մի գործունեություն է, որը քիչ թե շատ նույնանում է խաղի հետ: Խաղը երեխայի ինքնարտահայտման եզակի միջոց է, որը նրան հնարավորություն է տալիս ազատ ու անկաշկանդ խաղարկել սեփական զգացմունքներն ու խնդիրները:

Խաղային իրավիճակների օգտագործումը նախադպրոցական մանկավարժության մեջ

Երևակայական իրավիճակներ ստեղծելու փաստը զարգացման տեսանկյունից կարելի է մեկնաբանել որպես վերացական մտածողության զարգացման միջոց: Խաղը երեխայի համար աննպատակ գործողություն չէ, այն խիստ նպատակային է:                Լ. Վիգոտսկի



Մանկապարտեզում երեխաների սիրած զբաղմունքներից են խաղ-զվարճալիքները, որոնք ապահովում են արդյունավետ, ուրախ հաղորդակցություն, զարգացնում ուշադրությունը և անկաշկանդ գործելու կարողությունը: Խաղային իրավիճակներում երեխան «դրության տերն» է, նրա խոսքն ու գործողություններն ավելի ազատ են, անկաշկանդ, միտքն առավել ճկուն: Երեխաներն իրենք են որոշում խաղի կանոնները, ենթարկվում իրենց որոշած պայմաններին և անհրաժեշտության դեպքում փոխում դրանք: Նրանք վարժվում են ապրել հասարակական կյանքով: Խաղային իրավիճակում անկախ, ազատ գործող երեխան լիարժեքորեն օգտագործում է իր բոլոր հմտությունները, ունեցած տեղեկատվությունը: Միաժամանակ դրանք փոխանցում է ընկերներին և յուրացնում նրանցը: Այդ ընթացքում նա կենցաղային, սոցիալական և հոգեբանական խնդիրներ է լուծում: Երեխաներին շատ է ոգևորում խաղային իրավիճակների ստեղծումը, որը նրանց ինքնակազմակերպման, ինքնարտահայտման և անհատականության դրսևորման հնարավորություն է տալիս: Երեխան դառնում է նախաձեռնող և սոցիալապես ակտիվ: Խաղային իրավիճակների վերարտադրումը կատարվում է հատկապես դերային խաղի միջոցով՝ երեխային լավ ծանոթ հարաբերություններով: Այդ խաղերը սովորաբար մեծերի կյանքի մանկական մեկնաբանություններ են, որոնցում դրսևորվում է փոքրերի վերաբերմունքը մեծերի նկատմամբ: Այդ ընթացքում երեխան գնահատում ու յուրացնում է հասարակության մեջ ընդունված սոցիալական դերերն ու հարաբերությունները և վերարտադրում դրանք: Առաջին հայացքից թվում է, թե նա ընդամենը պասիվ ընդօրինակող է: Իրականում նա այլ կերպ է մեկնաբանում իրավիճակն ու հարաբերությունները, նոր տարրեր ներմուծում սովորական առօրյան վերարտադրող իրավիճակի մեջ, նոր երանգ հաղորդում՝ ելնելով իր կենսափորձից ու աշխարհընկալումից : Նրա համար այդ խաղը ոչ թե սոսկ նմանակում, այլ կյանքի պահ է. այդ պահին նա այդ կյանքով է ապրում: Երեխաների առջև բացելով կյանքի այս կամ այն իրավիճակը և իրադարձությունը’ դաստիարակը նրանց մղում է անկեղծ զրույցի, որպեսզի կապ հաստատի քննարկվող խնդիրների և իրենց անձնական փորձի միջև, արթնացնի համապատասխան զգացմունք և ճիշտ գնահատական տալու ցանկություն: Խաղային իրավիճակների կիրառման դեպքում մանկավարժը խուսափում է բարոյախոսությունից, խմբում իրավիճակների ուղղակի վերլուծությունից, կոնկրետ անուններ և արարքներ նշելուց: Նրա խնդիրն է՝ արթնացնել հուզական ապրումները և օգնել երեխաներին՝ կատարելու ինքնուրույն անհրաժեշտ եզրահանգումներ: Երեխաների կողմից վերապրված հույզերն իրական խաղային և պայմանական իրավիճակներում, որոնք առաջանում են դաստիարակի նախաձեռնությամբ կամ տարերայնորեն, հարստացնում են նախադպրոցականների հուզաշխարհը, բացում նոր հնարավորություններ՝ ինքնարտահայտման և համագործակցության համար: Նախադպրոցականի կապը շրջապատի հետ հաջողությամբ ձևավորվում է հուզական «գրագիտության» պայմաններում: Այսինքն՝  երեխան պետք է կարողանա ոչ միայն գրագետ արտահայտել սեփական հույզերը, այլև ճիշտ հասկանալ ու գնահատել ուրիշներինը: Հաճախ նա անտարբերություն է ցուցաբերում մարդկանց նկատմամբ այն պատճառով, որ չի կարող հասկանալ նրանց իրավիճակը, տրամադրությունը, «կարդալ» հույզերը’ արտահայտված միմիկաների, ժեստերի, ինտոնացիաների մեջ: Այդ պատճառով հատուկ ուշադրություն պետք է դարձվի ուրիշների հուզական իրավիճակը հասկանալու, իրական կյանքում և արվեստի բնագավառում հուզական իրադարձությունները տարբերելու, սեփական զգացմունքները գիտակցելու և կարգավորելու կարողության զարգացմանը: Երեխաների մեջ ձևավորվում է մարդու հուզական իրավիճակը հասկանալու կարողություն’ արտահայտված բնանկարի, երաժշտության, կերպարվեստի, թատրոնի, կինոյի և նկարների միջոցով: Միաժամանակ ձևավորվում է մարդու հուզական աշխարհի և արվեստում դրա համապատասխան տրամադրության համադրման կարողություն: Դեռևս փոքրերի խմբերում երեխային կարելի է ներգրավել նախաձեռնողական խաղերում: Երեխաներն ընդօրինակում են տարբեր կենդանիների գործողությունները, ինչպես նաև վերարտադրում նրանց և իրենց ձագերի կերպարները: Դաստիարակի օրինակով՝ շարժումների և միմիկայի միջոցով վերարտադրում են կենդանիների տրամադրությունները (բարի-չար, ուրախ-տխուր, ագրեսիվ-հանգիստ) և նրանց կերպարները: Օրինակ՝ փոքրիկ, արագաշարժ մկնիկ, մեծ, ծանրաշարժ արջփոքրիկ, արագաշարժ մկնիկ, մեծ, ծանրաշարժ արջ, նուրբ, նազելի փիսիկ, գազազած շուն, մեծ, բարի հավ, փոքրիկ, շարժուն, ուրախ ճուտիկներ:

Հուզական և ֆիզիկական իրավիճակների փոփոխության ընդօրինակման խաղեր

Փիսիկը խաղում է, քնում է, արթնանում է, լվացվում է: Աղվեսը լսում է, գողանում է, փորձում է բռնել մկնիկին: Արջուկները խաղում են, կռվում են, հաշտվում, հանգստացնում են մեկը մյուսին: Դաստիարակը արտաբերում է բառեր, երեխաները կատարում են համապատասխան գործողություններ:

Բնության երևույթների նմանակման խաղեր

Երեխաները պատկերացնում են, թե ինչպե՞ս են պտտվում ձյան փաթիլները, օդում պարում տերևները, օրորվում ծառերը, արևը դուրս է զալիս, ծաղիկը ձգվում է դեպի արևը, բացվում է և ժպտում: Արևը մայր է մտնում, ծաղիկը փակում է թերթիկները և քնում: Նմանատիպ խաղ֊ընդօրինակումներին մասնակցությունը երեխաներին թույլ է տալիս վերապրել տարբեր հույզեր, ինչպես նաև տեսնել, թե ինչպե՞ս են մյուս երեխաներն ու դաստիարակը ներկայացնում պատկերացվող երևույթի հուզական կամ ֆիզիկական իրավիճակը: Դա նպաստում է յուրաքանչյուր երեխայի հուզականության զարգացմանը և օգնում ավելի լավ հասկանալ ուրիշների հուզական վիճակը: Խաղ֊ընդօրինակումները նախադպրոցականի հույզերի թեթևացման արդյունավետ մեթոդ են: Դրանք նպաստում են նաև ուշադրության կենտրոնացմանը և տպավորությունների ընդլայնմանը: Փոքրերի խմբերում դաստիարակը կարող է ամեն օր նմանատիպ խաղեր անցկացնել ցանկացող երեխաների հետ: Կրտսեր նախադպրոցական տարիքի երեխան ընդունակ է տարբերել վառ արտահայտված հակասական և հուզական իրավիճակները (ծիծաղ-արցունքներ): Ավելի մեծ տարիքում երեխաները տարբերակում են հուզականության արտահայտման առավել ընդլայնված շրջանակներ, գտնում դրանց նմանությունները և տարբերությունները, հիմնավորում տարբեր տրամադրությունների պատճառները: Նրանք ուշադրություն են դարձնում հուզական իրավիճակների արտահայտման առանձնահատկություններին՝ հոնքերի դրվածք, աչքերի արտահայտություն, ժեստեր, դիրքեր, ինտոնացիաներ: Աստիճանաբար երեխաները ձեռք են բերում հուզական իրավիճակներին ճիշտ արձագանքելու ունակություններ: Դրանք կապված են հարազատ կամ մոտ մարդկանց տրամադրության և զգացմունքների հետ: Այս ամենը մեզ համոզում է Ա. Վ. Զապորոժեցի պնդման ճշմարտացիությունը. «Երեխայի եսասիրությունը տարիքային անխուսափելի առանձնահատկություն չէ, ա յլ նրա դաստիարակության թերությունների և սոցիալ-բարոյական փորձի սահմանափակության արդյունքը »: Խաղարկային իրավիճակները կարող են նաև քիչ կապ ունենալ կամ ընդհանրապես կապ չունենալ առօրյայի, կենցաղի հետ: Դրանց ստեղծողը երեխայի երևակայությունն է: Այս դեպքում նրա մտածողությունն ավելի ազատ ու անկաշկանդ է: Նման խաղեր կազմակերպում է նաև դաստիարակը և ինքն էլ խաղում երեխաների հետ: Դրանք կարող են հստակ խնդիրներով փոքրիկ խաղ-ներկայացումներ լինել:

Խաղային գործունեություն՝ անմիջական օգնության ձևով                  

Օգնենք մեր խաղալիքներին

Դաստիարակն ստեղծում է այնպիսի իրավիճակ, որտեղ երեխաներից պահանջվում է ակտիվ կերպով ցուցաբերել օգնություն, հոգատարություն և խղճահարություն՝ օգնել հիվանդ տիկնիկին, կերակրել սոված շնիկին, ոզնու համար տնակ պատրաստել, կապիկի համար տաք հագուստներ ընտրել և այլն: Հաջողությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչքանո՞վ է խաղային իրավիճակի բովանդակությունը համընկնում երեխաների կյանքի փորձին և տպավորություններին: Երեխաները մղվում են խնդրի լուծմանը: Նրանք ոչ միայն քննարկում և պատկերացնում են, այլև գործնականորեն իրականացնում անհրաժեշտ գործողությունները:

Գործնական խաղային իրավիճակների ստեղծում՝ նպատակաուղղված շփման և վարքագծի կանոնների յուրացմանը

Այս իրավիճակները կարող են կազմակերպված լինել և՛որպես բեմականացում, և՛ որպես խաղային ու իրական բովանդակություն ունեցող գործնական իրավիճակներ: Օրինակ՝ «Սովորեցնենք մեր տիկնիկներին բարևել ու հրաժեշտ տալ», «Ցույց տանք Սիշուտկային, թե ինչպես է պետք ընդունել հյուրերին», «Շնորհավորենք Լիլիթին՝ ծննդյան տոնի առթիվ» և այլն: Դաստիարակչական սովորությունները ձևավորվում են աստիճանաբար: Նպատակային իրավիճակների հաճախակի կազմակերպումը օգնում է երեխաներին ձեռք բերել վարվեցողության անհրաժեշտ փորձ: Սոցիալ- հուզական որակների զարգացման համար ավելի մեծ կարևորություն ունեն այն իրավիճակները, որոնցում երեխաները լուծում են կոնկրետ կենսական խնդիրներ: Դրանք գործնական օգնության, փոքրիկ, արագաշարժ մկնիկ, մեծ, ծանրաշարժ արջ, նուրբ, նազելի փիսիկ, գազազած շուն, մեծ, բարի հավ, փոքրիկ, շարժուն, ուրախ ճուտիկներ:

Հուզական և ֆիզիկական իրավիճակների փոփոխության ընդօրինակման խաղեր

Փիսիկը խաղում է, քնում է, արթնանում է, լվացվում է: Աղվեսը լսում է, գողանում է, փորձում է բռնել մկնիկին: Արջուկները խաղում են, կռվում են, հաշտվում, հանգստացնում են մեկը մյուսին: Դաստիարակը արտաբերում է բառեր, երեխաները կատարում են համապատասխան գործողություններ:

Բնության երևույթների նմանակման խաղեր

Երեխաները պատկերացնում են, թե ինչպե՞ս են պտտվում ձյան փաթիլները, օդում պարում տերևները, օրորվում ծառերը, արևը դուրս է զալիս, ծաղիկը ձգվում է դեպի արևը, բացվում է և ժպտում: Արևը մայր է մտնում, ծաղիկը փակում է թերթիկները և քնում: Նմանատիպ խաղ֊ընդօրինակումներին մասնակցությունը երեխաներին թույլ է տալիս վերապրել տարբեր հույզեր, ինչպես նաև տեսնել, թե ինչպե՞ս են մյուս երեխաներն ու դաստիարակը ներկայացնում պատկերացվող երևույթի հուզական կամ ֆիզիկական իրավիճակը: Դա նպաստում է յուրաքանչյուր երեխայի հուզականության զարգացմանը և օգնում ավելի լավ հասկանալ ուրիշների հուզական վիճակը: Խաղ֊ընդօրինակումները նախադպրոցականի հույզերի թեթևացման արդյունավետ մեթոդ են: Դրանք նպաստում են նաև ուշադրության կենտրոնացմանը և տպավորությունների ընդլայնմանը: Փոքրերի խմբերում դաստիարակը կարող է ամեն օր նմանատիպ խաղեր անցկացնել ցանկացող երեխաների հետ: Կրտսեր նախադպրոցական տարիքի երեխան ընդունակ է տարբերել վառ արտահայտված հակասական և հուզական իրավիճակները (ծիծաղ-արցունքներ): Ավելի մեծ տարիքում երեխաները տարբերակում են հուզականության արտահայտման առավել ընդլայնված շրջանակներ, գտնում դրանց նմանությունները և տարբերությունները, հիմնավորում տարբեր տրամադրությունների պատճառները: Նրանք ուշադրություն են դարձնում հուզական իրավիճակների արտահայտման առանձնահատկություններին՝ հոնքերի դրվածք, աչքերի արտահայտություն, ժեստեր, դիրքեր, ինտոնացիաներ: Աստիճանաբար երեխաները ձեռք են բերում հուզական իրավիճակներին ճիշտ արձագանքելու ունակություններ: Դրանք կապված են հարազատ կամ մոտ մարդկանց տրամադրության և զգացմունքների հետ: Այս ամենը մեզ համոզում է Ա. Վ. Զապորոժեցի պնդման ճշմարտացիությունը. «Երեխայի եսասիրությունը տարիքային անխուսափելի առանձնահատկություն չէ, ա յլ նրա դաստիարակության թերությունների և սոցիալ-բարոյական փորձի սահմանափակության արդյունքը »: Խաղարկային իրավիճակները կարող են նաև քիչ կապ ունենալ կամ ընդհանրապես կապ չունենալ առօրյայի, կենցաղի հետ: Դրանց ստեղծողը երեխայի երևակայությունն է: Այս դեպքում նրա մտածողությունն ավելի ազատ ու անկաշկանդ է: Նման խաղեր կազմակերպում է նաև դաստիարակը և ինքն էլ խաղում երեխաների հետ: Դրանք կարող են հստակ խնդիրներով փոքրիկ խաղ-ներկայացումներ լինել:

Խաղային գործունեություն՝ անմիջական օգնության ձևով                  

Օգնենք մեր խաղալիքներին

Դաստիարակն ստեղծում է այնպիսի իրավիճակ, որտեղ երեխաներից պահանջվում է ակտիվ կերպով ցուցաբերել օգնություն, հոգատարություն և խղճահարություն՝ օգնել հիվանդ տիկնիկին, կերակրել սոված շնիկին, ոզնու համար տնակ պատրաստել, կապիկի համար տաք հագուստներ ընտրել և այլն: Հաջողությունը պայմանավորված է այն հանգամանքով, թե ինչքանո՞վ է խաղային իրավիճակի բովանդակությունը համընկնում երեխաների կյանքի փորձին և տպավորություններին: Երեխաները մղվում են խնդրի լուծմանը: Նրանք ոչ միայն քննարկում և պատկերացնում են, այլև գործնականորեն իրականացնում անհրաժեշտ գործողությունները:

Գործնական խաղային իրավիճակների ստեղծում՝ նպատակաուղղված շփման և վարքագծի կանոնների յուրացմանը

Այս իրավիճակները կարող են կազմակերպված լինել և՛որպես բեմականացում, և՛ որպես խաղային ու իրական բովանդակություն ունեցող գործնական իրավիճակներ: Օրինակ՝ «Սովորեցնենք մեր տիկնիկներին բարևել ու հրաժեշտ տալ», «Ցույց տանք Սիշուտկային, թե ինչպես է պետք ընդունել հյուրերին», «Շնորհավորենք Լիլիթին՝ ծննդյան տոնի առթիվ» և այլն: Դաստիարակչական սովորությունները ձևավորվում են աստիճանաբար: Նպատակային իրավիճակների հաճախակի կազմակերպումը օգնում է երեխաներին ձեռք բերել վարվեցողության անհրաժեշտ փորձ: Սոցիալ- հուզական որակների զարգացման համար ավելի մեծ կարևորություն ունեն այն իրավիճակները, որոնցում երեխաները լուծում են կոնկրետ կենսական խնդիրներ: Դրանք գործնական օգնության, ուշադրության ակտիվ ցուցաբերման, մեծերի և երեխաների խնամքի իրավիճակներն են: Այսպես՝ «Չարժե տխրել», «Մենք այցելում ենք ընկերոջը՝ հիվանդությունից հետո», «Մենք փոխում ենք խաղալիքները» և այլն: Դաստիարակը հուզականորեն ներկայացնում է առաջացած խնդիրը («Սամվելը հիվանդությունից հետո վերադառնում է մանկապարտեզ, ինչպե՞ս կարող ենք ուրախացնել նրան») և փորձում ներգրավել երեխաներին դրա լուծման որոնումների մեջ: Եթե նրանք դժվարանում են, կարելի է հուշել կամ ցույց տալ խնդրի լուծման ճիշտ եղանակը և առաջարկել ինքնուրույն իրականացնել այն: Դաստիարակը երեխաներին սովորեցնում է նկատել մյուսների դժվարությունները և փորձել օգնել: Այդ նպատակով նա ստեղծում է որևէ իրավիճակ. ասենք՝ «Խաղալիքները թափվել են»:  Սկուտեղի վրա բերում է խաղալիքներ, մատիտներ կամ ա յլ մանր առարկաներ, որոնք միտումնավոր կերպով թափում է գետնին.

-Ա՜խ, ես սայթաքեցի, և բոլոր խաղալիքները թափվեցին: Ո՞վ կարող է ինձ օգնել: Դաստիարակի օգնականն էլ այստեղ չէ, որ ինձ օգնի:

Սկսում է հավաքել դրանք՝ կրկնելով.

-Ո՞վ  կարող է ինձ օգնել:

Երեխաներն սկսում են հավաքել թափվածը: Դաստիարակը ոգևորում է նրանց

 — Խաղալիքներն ուզում էին փախչել ինձնից, իսկ դուք չթողեցիք: Կարենը բերեց երկու խորանարդիկ, Նինան՝  օղակը, իսկ Նվարդը գտավ սունկը: Այն թաքնվել էր աթոռի տակ, և ես չէի նկատել, բայց նա գտավ ու բերեց: Դուք շատ սուր աչքեր ունեք, ճկուն ձեռքեր: Դուք ինձ արագ օգնեցիք, բոլոր խաղալիքները հավաքեցիք: Շնորհակալ եմ, դուք լավ օգնականներ եք: Ոչ բոլոր երեխաներն են միանգամից մտնում նման իրավիճակի մեջ: Նրանց դաստիարակը չի շտապեցնում: Երեխաներն ստանում են նոր տպավորություններ, տեսնում են, թե որքա՞ն հետաքրքիր է դաստիարակի հետ աշխատելը, և հաջորդ անգամ փորձում են առանց խնդրելու օգնել նրան: Դաստիարակը պետք է հաճախակի կազմակերպի նմանատիպ իրավիճակներ:

 Ամեն անգամ երեխաները յուրովի հասկանում են դրանց դժվարությունները և հաստատակամորեն ներգրավվում օգնության իրականացման մեջ: Այդ կերպ նրանք ձեռք են բերում արժեքավոր գործնական փորձ:

Սովորեցրու’ ընկերոջդ այն, ինչ ինքդ կարող ես անել…

Դաստիարակը երեխաներին մղում է մեկը մյուսի հանդեպ ուշադրության և հոգատարության, փոխօգնության և համագործակցության: Ծեփել, թղթից պատրաստել մոդելներ, խաղալիքներ, խաղալ սեղանի խաղեր (դոմինո, շաշկի, լոտո), խփել նշանակետին, պտտեցնել օղակ և այլն: Մղելով երեխաներին փորձի փոխանակման՝ դաստիարակն օգնում է նրանց մտնել ուսուցչի դերի մեջ, այսինքն՝ լինել համբերատար, ուշադիր, հասակակիցների սխալների և դժվարությունների հանդեպ լինել ներողամիտ: Հնարավոր է հավաքական իրավիճակների նպատակային օգտագործում: Դրանք առնչվում են կյանքի կարևոր իրադարձություններին, հարաբերություններին և արարքներին: Դաստիարակը իրավիճակների բովանդակությունը պետք է փնտրի մանկական գրականության մեջ կամ ինքը ստեղծի դրանք: Իրավիճակի հիմք կարող է դառնալ նաև տեսահոլովակը, գրքի նկարազարդումը կամ նկարը:

Գործնական իրավիճակներ՝ բնավորության բարդությունների դեպքում «Ինչպիսի՞ն լինել, ի՞նչ անել»

Սրանք տարբեր բարդության իրավիճակներ են, որոնք դաստիարակը ստեղծում է, որպեսզի արթնացնի երեխաների նախաձեռնությունը, ինքնուրույնությունը, կողմնորոշվելու ունակությունը, բարեսիրտ վերաբերմունքը (գթասրտությունը) և ճիշտ լուծում գտնելու պատրաստվածությունը: Օրինակ՝ սեղանից կորել կամ անհայտացել են անձեռոցիկները, մի քանի զգեստապահարանների վրա փակցվել են նկարներ, բացակայում են ներկեր որոշակի գույների (շագանակագույն, կանաչ և այլն), որոշ երեխաների չի բավականացնում կավը, գետնին ջուր է թափված, կորել են մանկական ձեռնոցներ և այլն:

Ինչպիսի՞ն լինել: Երեխաներն ինքնուրույն գտնում են լուծումը: Դաստիարակը չի շտապում տալ խորհուրդներ. նախ լսում է բոլոր երեխաների մտքերը և խորհուրդները, հետո նրանք միասին գտնում են խնդիրը լուծելու մեթոդները.

 • Խառնում են ներկերը, ստանում պահանջվող գույնը,

• Բաժանում են կավը՝ բոլորին հավասար,

• Մտածում են՝ ինչի՞ց կարող են պատրաստել անձեռոցիկներ:

Մարդասիրական ընտրություն՝ գործնական իրավիճակներում

Նախադպրոցականները կանգնում են ընտրության առջև՝ անդրադառնա՞լ ա յլ երեխաների խնդիրներին, թե՞ սահմանափակվել սեփական հետաքրքրությունների շրջանակում և անտարբերություն ցուցաբերել: Օրինակ՝ «Նկարը պահել իրե՞ն, թե՞ ներառել ընդհանուր ծանրոցի մեջ՝ հիվանդ ընկերոջը տանելու համար», «Թույլ տա՞լ փոքրիկին խաղալ իր խաղալիքով, թե՞ մնալ անտարբեր նրա խնդրանքի նկատմամբ», «Արձագանքե՞լ օգնության խնդրանքին, թե՞ անտեսել այն»:

Գործնական իրավիճակներում երեխաներին վարքագծի ընտրության հնարավորության ընձեռումն օգնում է ավելի լավ հասկանալ իրենց սոցիալ-բարոյական և հուզական զարգացման առանձնահատկությունները:

Աշխատանք անհատական նախագծերով ՝ խմբերում ։

Կատարել ենք մի շարք մաթեմատիկական պատկերացումների ձևավորման դասընթացից նախագծեր , որը ստորև կներկայացնեմ ։

Նախագծերի հիմնական նպատակը մեկն էր ՝ ձևավորել մաթեմատիկական պատկերացումները , բայց բացի դա նախագծերը երեխաներին տալիս են այլ գիտելիքներ և հմտություններ ։ Զարգացնում են ,թե՛ խոսքի , թե՛ երևակայությունը , թե՛ հիշողությունը , թե ՛ ուշադրությունը և այլն ։

Լայն֊նեղ

Տարվա եղանակները

Երկար֊կարճ

Աջ֊ձախ

Շատ֊քիչ

Փոքրիկ շրջայց քոլեջով ։ Աջ֊ձախ ։ Իրավիճակային զրույց ։

Նախագծի անվանումը ֊ Շրջայց , աջ֊ձախ ։

Նախագծին մասնակցող խումբը ֊ 2֊4 տարեկաններ ։

Խմբի դաստիարակ ֊Էմմա Տերտերյան ։

Նախագծի նպատակը֊ առարկաների միջոցով տարբերել աջը և ձախը , զարգացնել խոսքը , ավելի լավ ճանաչել շրջակա միջավայրը ։

Նախագծի խնդիրը ֊ զրույցի միջոցով և մեր տարածքում գտնվող առարկաների միջոցով տարբերել աջը և ձախը ։

Արդյունք ՝ https://youtu.be/n75OvMN-PG0

Ակտիվ , դրական շրջայց ստացվեց առարկաների միջոցով աջը և ձախը կրկին վերհիշեցինք , մեր շուրջը գտնվող առարկաների հետ ծանոթացանք ։ Հագուստները երեխաներից մեկի համար «հարսանիքի հագուստ » էր , ծառերը իրենց աչքերով հսկաներ էին ։ Շատ մեծ դրական լիցքեր փոխանցեցին փոքրիկները ։

Շահութաբերություն

Շահութաբերություն (եկամտաբերաթյուն), արտադրության տնտեսական արդյունավետության ցուցանիշ, որ որոշվում է ստացված շահույթի կամ եկամտի և արտադրական հիմնական ֆոնդերի ու շրջանառու միջոցների հարաբերությամբ (արտահայտած տոկոսներով)։ Շահութաբերության աճն ունի մեծ տնտեսական նշանակություն։ Այն, մի կողմից, թույլ է տալիս մեծացնել ձեռնարկության շահույթի զանգվածը, մյուս կողմից՝ պետական բյուջեի եկամուտների աճի հաշվին բարձրացնել բնակչության կենսամակարդակը։

Շահութաբերության աճը առաջին հերթին պայմանավորված է շահույթի զանգվածի աճով։ Դրան կարելի է հասնել մի քանի ճանապարհով՝

մեծացնել արտադրանքի վաճառքի ծավալը,բարձրացնել գները,բարելավել արտադրանքի տեսականու կառուցվածքը,բարձրացնել արտադրանքի որակը,իջեցնել արտադրանքի ինքնարժեքը։

Վերջին 25-30 տարիների ընթացքում, նախքան շուկայական տնտեսության անցնելը, արտադրության շահութաբերության գործակիցը որոշվում էր որպես ստացված շահույթի գումարի և արտադրությունում օգտագործվող հիմնական ֆոնդերի ու նորմավորվող սեփական ծրջանառու միջոցների միջին տարեկան արժեքի հարաբերություն։

Ընտանեկան խոհանոց ։ Իրավիճակային դերախաղ Զատիկին ընդառաջ ։

Նախագծի անվանումը ֊ ընտանեկան խոհանոց ։

Նախագծին մասնակցող խումբը ֊2֊4 տարեկաններ։

Խմբի դաստիարակ ֊ Աննա Հայրոյան ։

Նախագծի նպատակը ֊ զարգացնել խոսքը, առաջացնել սեր դեպի խոհանոց ։

Նախագծի խնդիրը ֊ ազատ խաղային միջավայր ստեղծել ։

Նախագծի մասին ֊ Երեխաները կանաչիներից , լավաշից , պանրից և համեմունքներից պատրաստում են Զատկական ուտեստ ընկեր Արևի օգնությամբ ։ Հայրիկը բերում է կանաչիները , մայրիկը և բալիկները պատրաստում են ուտելիքը , բալիկները լվանում են ամանները , ուտելիքը տեղափոխում են ջեռոց ։

Արդյունք ՝

https://youtu.be/qsgLurDKvhQ

Երեխանները մեծ հաճույքով էին կտրատում կանաչիները , ամանները մեծ սիրով սկսեցին լվանալ և մեկ փոքրիկին նաև միացան երկուսը , սկսեցին խոսելով և ավելի արագ լվանալ ամանները ։ Աստղիկը ով մայրիկն էր վերջում ուտեստը ինքը իր ձեռքերով էր ստուգում մինչ ջեռոց ուղարկելը ։ Ապա բոլորով տարան դեպի ջեռոց ,իսկ Հայկը զգուշացրեց որ տաք է ջեռոցը պետք է զգույշ լինեն բալիկները ։