Ընթերցում ենք Ռուսթավելի

Այսօր Փետրվարի 13֊ին Տյառնընդառաջի հետ համատեղ ։ Մայր դպրոցի , քոլեջի երեխաների հետ ինչպես նաև Լագոդեխիից մեզ հյուր եկած երեխաների հետ ընթերցեցինք Ռուսթավելի , մինչ Ռուսթավելիի ընթերցումը կրթահամալրիրի բակում պատրաատեցինք խարույկ խոսեցինք տոնի մասին ։ Պատրաստեցինք տոնի հետ կապված ժապավեններով ծառը և աղանդներ , խարույկի շուրջը համտեսելու համար , ինչպես նաև խարույկի շուրջը կլոր շրջան կազմելով միասին պարեցինք ։ Մեզ միացան նաև Վրաստանի դեսպանի կինը և դեսպանատան աշխատակիցները ։ Ընթերցումը տեղի ունեցավ վերնատանը , որի բացումը նոր է տեղի ունեցել ։ Ռուսթավելի ընթերցեցինք և՛ հայերեն , և՛ վրացերեն տարբերակներով ։ Ընթերցումը տեղի ունեցավ փոքրիկ տաքուկ թեյի և գինու սեղանի շուրջ ։ Ռուսթավելին ընթերցելուց հետո մենք միասին գնացինք գինու մառան ,որպեսզի նրանց բերած գինին ,(որը մենք պատրաստել էինք Լագոդեխիում հայկական և վրացական խաղողը միաձուլելով իրար հետ ) շշալցնեինք , ամեն ինչ կատարվեց ջերմ և խաղաղ մթնոլորտում ։